Թերեզա Մեյը հրաժարական կտա՞
Բրիտանական պարբերականները կրկին քննարկում են վարչապետ Թերեզա Մեյի հնարավոր հրաժարականի մասին լուրերը:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ հնարավոր է, որ Մեյը հրաժարական տա արդեն այս տարվա ամռանը: Ենթադրվում է, որ վարչապետ Մեյը հրաժարական կտա այն բանից հետո, երբ կնքվի Brexit-ի պայմանագիրը:
Այն, որ Մեյը հրաժարական կտա, համոզված են նաև բրիտանական նախարարական կաբինետում, այդ մասին լրագրողների հետ զրույցում ակնարկել է միջազգային առևտրի հարցերով նախարար Լիամ Ֆոքսը:
Իսկ վերջինս դա հասկացել է վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցի ընթացքում: