Ավիահարվածներ Սիրիայում. կա 16 զոհ և 70 վիրավոր
Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածներից շուրջ 70 խաղաղ բնակիչ է տուժել, իսկ 16-ը զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ կոալիցիոն ուժերն ավիահարվածներ են հասցրել Դեր Զորի շրջաններում գտնվող մի շարք գյուղերի ուղղությամբ, որտեղ, ըստ հրապարակված տվյալների, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններ են թաքնվել:
Հիշեցնենք, որ դեռ շաբաթ օրը քրդամետ ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ պատրաստվում են ռազմական գործողություններ սկսել այդ շրջանում ապաստանած իսլամիստ գրոհայինների դեմ: