Եգիպտական բում Իտալիայում. «Յուվենտուս»-ը պատրաստվում է 200 միլիոն եվրոյով գնել Մուհամմեդ Սալլահին
Ինչպես տեղեկանում ենք իտալական ու անգլիական սպորտային պարբերականներից, Թուրինի «Յուվենտուս»-ը պատրաստվում է 200 միլիոն եվրոյի դիմաց գնել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամմեդ Սալլահին:
Ըստ կայքերի՝ այս տեղափոխմանը կողմ է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն տրամաբանորեն անգամ իր ամենադաժան երազում Յուրգեն Կլոպը չի ցանկանա այսպիսի բան տեսնել:
Ընդգծենք, որ իտալական ակումբը փորձում է փոխարինող գտնել Պաոլո Դիբալային: Այս ցուցակում է նաև Խամես Ռոդրիգեսը: