Կհեռացնե՞ն, թե՞ ոչ. ի՞նչ են որոշել «Չելսի»-ի ղեկավարները Մաուրիցիո Սարիի ապագայի շուրջ
Երբ պաշտոնապես հայտարարվեց, որ Անտոնիո Կոնտեի փոխարեն «Չելսի»-ի մարզիչ կդառնա Մաուրիցիո Սարրին, շատերը նշեցին, որ սա պարզապես հիմարություն է:
Սակայն տեսնելով, թե այս պահին որ հորիզոնականում է գտնվում լոնդոնյան ակումբը, ինչ խաղ է ցուցադրում և ինչպես պարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ին, կարելի է ընդունել մասնագետների կարծիքը:
Այդ դաժան պարտությունից հետո շատ կայքեր սկսեցին գրել, որ Սարիին առաջիկա օրերին կհեռացնեն: Նույնիսկ լուսանկարներ հրապարակվեցին, թե ինչպե՞ս է մարզմանը Սարրին լուռ կանգնած: Արդեն այսօր մի շարք անգլիական սպորտային կայքեր գրեցին, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները մասնագետին տվել են մեկ ամիս ժամանակ, որից հետո պարզ կդառնա, թե արդյոք ի՞նչ ճակատագիր կունենա Սարրին «Չելսի»-ում:
Ըստ կայքերի՝ Սարրին պաշտոնում կմնա միայն այն դեպքում, երբ թիմին ապահովի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: