«Հռոմ»-ը՝ տարվա լավագույն ֆիլմ
Բրիտանական կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի սև ու սպիտակ «Հռոմ» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Ֆիլմը պատմում է մի մեքսիկական ընտանիքի մասին, ովքեր ապրում են Մեխիկոյում, իսկ իրադարձությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին:
BAFTA մրցանակաբաշխության ընթացքում Ալֆոնսո Կուարոնը նաև ճանաչվել է որպես լավագույն ռեժիսոր: Լավագույն դերասանուհի է ճանաչվել 45-ամյա Օլիվիա Կոլմանը «Ֆավորիտը» ֆիլմում կատարած դերակատարման համար, իսկ լավագույն դերասան է ճանաչվել ամերիկացի Ռամի Մալեկը «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիի դերակատարման համար: