Հայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Հասարակություն

Եկե՛ք ուժ գտնենք և լուծենք այս հարցը․ ցմահ դատապարտյալի բաց նամակը Փաշինյանին

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել վերանայել ոչ միայն իր, այլև շատ դատապարտվածների գործերը, քանի որ մեծ մասն անարդարության զոհ են դարձել։

Արթուր Քոչարյանն իր նամակում մասնավորապես գրել է․

«Հարգելի պրն Փաշինյան,

Արդեն երկրորդ անգամ եմ դիմում ձեզ բաց նամակով, բայց այս անգամ ոչ թե իմ հանդեպ կայացրած դատավճռի համար, որը անհիմն է, կեղծ, շինծու, առանց ապացույցների և առանց հիմնավորման, այլ գրում եմ ձեզ՝ որպես 92 ցմահ դատապարտյալներից մեկը։

Շատ ուշադիր լինելով, թե նախկին իշխանության վերաբերմունքը ցմահների հանդեպ և ձեր ընդդիմադիր եղած ժամանակ ձեր ելույթներն ու դիտարկումները ցմահների խնդիրներին... ու հիմա, երբ արդեն դուք իշխանության բուրգի գլխավերևում կանգնած իշխանավոր, հույս ունեինք, որ դուք անկաշկանդ կգնայիք այդ քայլին և վերջապես կլուծեիք 25 տարի բարձրացվող խնդիրները։ Քաջ գիտակցում եմ, թե որքան բարդ է ցմահ դատապարտյալներիս խնդիրներին լուծում տալը։ Որտե՞ղ մնացին թավշյա հեղափոխության գաղափարները, և օրենքը բոլորի համար հավասարությունը։ Ինչո՞ւ պետք է օրենքը ամրագրված լինի բոլորի համար, բայց չգործի ցմահների համար և ո՞ւմ է ձեռնտու դա։

2015թ. դուք հանդիպել եք ցմահ դատապարտյալներիս և ծանոթանալով մեր ներկայացրած խնդիրներին՝ եկել եք այն եզրահանգման, որ ցմահների շրջանում իրոք կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան։ Եվ, հիմա, երբ իշխանությունը պատկանում է ձեր խմբակցությանը և համաներումից առաջ ձեր հայտնի ասուլիսի ժամանակ շեշտեցիք, որ ցմահ դատապարտյալների քր. գործերը պետք է անհատապես վերանայվի, ի՞նչ փոխվեց։ Մի՞թե ստիպելու եք հավատալ այն մտքին, որ ցմահ դատապարտյալների համար Եվրոպայից եկող գումարներից չկտրվելու համար դուք նախընտրել եք խաչ քաշել ցմահների վրա և փակել նրանց հարցը, թողնելով միայն 25 տարի հետո վաղաժամկետ ազատման վրա։

Մոռանալով նաև, որ նախկին իշխանության դատական համակարգի ու շինծու քր. գործերի արդյունքում ցմահ դատապարտյալներիս մեջ կան անմեղ մարդի՞կ։ Մի՛ արեք դա, մի նմանվեք նախորդների՛ն։ Դուք էիք, որ ժողովրդի առաջնորդի դերում եկաք իշխանության, կոչերով հանդես եկաք, որ նախկին իշխանության օրոք դատական համակարգը եղել է կոռումպացված և վճիռները կայացվել են Բաղրամյան 26-ից։ Ո՞ւր մնացին ձեր խոստումները։ Մի՞թե ստիպելու եք ցմահներին ամեն օր հոգեպես մահ վերապրել, լինելով մեղավոր թե անմեղ։ Պետք չէ ցմահներին դարձնել գործիք Եվրոպայից գումարներ ստանալու համար, առաջ քաշելով տուժող կողմին։ Ուզում եմ նաև իմ ցավակցական խոսքն ու խոնարհումն փոխանցել տուժող կողմին, բայց հավատացեք նրանք ևս հանգիստ չեն գտնի, քանի նրանց հարազատի սպանության համար դատապարտված չեն իրական մեղավորները։ Դա ավելի ցավոտ է, երբ մեկին կյանքից զրկում են, մյուսին դատապարտում չկատարած հանցանքի համար։

Մի՞թե դուք, և բոլորս չենք հոգնել ցմահ դատապարտյալների խնդիրներից։ Մեր բոլորիս ուզածը ընդամենը քր. գործերի վերանայումն է։ Եկեք ուժ ունենանք և վերջնական լուծենք այս հարցը։ Դրա համար շատ բան պետք չէ, ընդամենը մի քանի իրավապաշտպան գրասենյակի հանձնեք ցմահ դատապարտիալների քր. գործերը և նրանք մեկ ամսում կուսումնասիրեն բոլորի գործերը և ձեզ կհանձնեն մեղավորների և անմեղների անունները, նաև անհամաչափ դատավճիռները։

Հակառակ դեպքում կստիպեք մտածել, որ վախենում եք անմեղ դատապարտված մարդկանց քանակից և նրանց հանդեպ պատասխանատվությունից, որը, որ ձեզ վրա չէ։ Դիմում եմ ձեզ, որպեսզի ընդամենը կարգադրեք վերանայել ցմահ դատապարտյալների քր. գործերը։

Ես՝ Արթուր Քոչարյանս, որպես անմեղ «մեղավոր» տալիս եմ իմ համաձայնագիրը, իմ քր. գործը վերանայելու արդյունքում, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ՝ ինձ հրապարակավ գնդակահարեք...»։