Ընտրվել եք, որ գաք նստեք ուրախանա՞ք․ փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը․ Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ-ի դատին ներկայացրած Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության հնգամյա ծրագրի նախագիծը, նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Փաշինյանի ներկայացրած այս ծրագիրը դժվար է անվանել նույնիսկ կենացների ժողովածու․ այն ոչ այլ ինչ է, քան Փաշինյանի ստերի և չիրականացրած խոստումների չիրականացման արձանագրումն է: Դատեք ինքներդ. իշխանության գալով, Փաշինյանը հայտարարում էր թռիչքային զարգացման մասին, իսկ այսօր մենք ունենք ոչ թե թռիքային զարգացում, այլ՝ անկում: Նա խոստանում էր աշխատատեղերի բացում, բայց այսօր գործարաններ են փակվում, իսկ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են և բռնել են արտագաղթի ճանապարհը: Նախարարությունները կրճատվում են, և աշխատողների մի մասն արդեն դարձել է գործազուրկ: Գործը հասել է նրան, որ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներից մեկը ցինիկաբար նշում է, որ «աշխատատեղերը կրճատվում են, որպեսզի մարդիկ նոր աշխատատեղեր գտնեն»:
Փաշինյանը խոստանում էր աղքատության կտրուկ նվազում, բայց այսօր մենք չունենք աղքատության կտրուկ նվազում, նա խոստանում էր ներդրումային բում, բայց այսօր մենք չունենք ներդրումների ավելացում, նույնիսկ ներդրումները պակասել են: Բոլոր ոլորտներում Փաշինյանն արձանագրել է անկում: Կախադրական փայտիկն էլ չօգնեց: Փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում