Այսօր կլինեմ 6-րդ վարչությունում՝ մինչ հանդիպում․ Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն այսօր Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության Կիբեռհանցագործությունների վարչության պետի կողմից գրություն է ստացել և հրավիրվել 6-րդ վարչություն։
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ստացա համապատասխան գրությունը (գրության բովանդակությունը կհրապարակեմ ավելի ուշ): Այսօր ժամը 17:00-ին կլինեմ 6-րդ վարչությունում, իսկ շենքից դուրս գալուց հետո հանդես կգամ հայտարարությամբ նաև, եթե հարցեր լինեն կպատասխանեմ հարցերին:
Մինչ հանդիպում»,-գրել է Սամսոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրան, Ֆեյսբուքում արված գրառման համար, հեռախոսազանգով կանչել են 6-րդ վարչություն։