Փաստաթղթավորված հիմքի փոխարեն ունենք վերելակում ունեցած հանդիպումներ․ քաղաքագետ
ՀՀ պաշտպանական գիծն անցնում է այն տարածքներով, որոնց զիջման մասին նշում են, միակ մարտի պատրաստ գիծը դա է, դրանից հետո հայկական կողմը չունի պաշտպանական գծեր, և քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ, «եթե զիջում ենք, դառնում ենք մերկացած մինչև Երևան»:
Քաղաքագետը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ բանակցություններում ունենք զգալի հետընթաց, մասնավորապես նշելով, որ չի խոսվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:
«ՀՀ արտաքին քաղաքականությունը մեկ վեկտորային է դարձել: Եղած փաստաթղթավորված հիմքի փոխարեն ունենք վերելակում ունեցած հանդիպումներ: Այս ընթացում Ադրբեջանը լրջագույն պաշտպանական շինություններ է ստեղծում և պատրաստվում է պատերազմի»,-ասաց քաղաքագետը: