Ալիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Վազող տողեր

Փաշինյանն ու թիմը նոր են հասկացել, որ «հեղափոխությունը գցել են իրենց ոտքերին»

Իշխանական պառլամենտական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցն իր վերջին հարցազրույցներից մեկում բավական հետաքրքիր բացահայտումներ է արել, որոնք թեև գուցե իր համար անձամբ կամ իր թիմակիցների համար բացահայտում չեն համարվի, սակայն հասարակության բավական լայն զանգվածների համար, ներառյալ նաև՝ նրանց համակիրների բավական ստվար խմբի, անխոս, բացահայտումներ են։

Տիկին Մակունցը նախ փորձել է արդարացնել իր թիմակիցների կիքսերը՝ դրանք վերագրելով փորձի պակասին, կամ էլ խոսքերը կոնտեքստից դուրս մանիպուլացնելուն։ Փորձի պակասը կարելի է հասկանալ, սակայն անհասկանալի է մնում մի հարց։ Եթե մարդն ունեցել է համարձակություն ստանձնելու պատգամավոր դառնալու պատասխանատվությունը, գոնե պետք է տարրական քաղաքագիտության տիրապետի, որ պետք է Հայաստանի համար այնպիսի կարևոր հարցերին, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, գոնե ինֆորմացված լինի, տարբերի պատերազմ և խաղաղություն կատեգորիաները և այլն։

Բացի այդ, խոսքերը կոնտեքստից կտրված մանիպուլացնելու մասին հայտարարությունն այնքան է հին, որքան քաղաքականությունը։ Ժամանակին այդ նույն սկզբունքով արդարանում էին նախկին իշխանության ներկայացուցիչները, այսօր Մակունցը նույն սկզբունքը որպես վահան է օգտագործում իր թիմակիցներին արդարացնելու համար։ Երբ Փաշինյանը, ուրեմն նեղվում է, որ իրենց հանրապետականների հետ նույնացնում են, որովհետև ունեն քիթ, ականջներ ու աչքեր, ուրեմն թող հետայսու նաև այս հանգամանքն էլ հաշվի առնի, որովհետև և′ հանրապետականները, և′ իր թիմակիցները պաշտպանվում են նույն կոնտեքստից կտրված խոսքերի մանիպուլացնելու հայտարարությունը դոգմա սարքած։

Մակունցի խոսքերից կարելի է հասկանալ, որ իրենք էլ են հիմա սկսել ավելի սթափ նայել իրավիճակին և գնահատել, որ իրենց վարկանիշն ընկնում է։ Ավելին՝ իշխանական ֆրակցիայի ղեկավարների խոսքերից ակամա այն տպավորությունը ստացվեց, որ իրենք հենց սկզբից էլ հասկացել են, որ իրենց վարկանիշի պիկը բուն իշխանափոխության օրերն էին և դրանից հետո սկսվելու էր արդեն վարընթաց նվազումը։ Բացահայտում էր այն, որ տիկին պատգամավորը կառավարության ծրագիրը գնահատեց որպես նշաձող և տեսլական։ Կառավարության ծրագիրը կոնկրետ որոշակի ժամանակահատվածի համար գործադիր իշխանության կենսագործունեության, ձեռնարկվելիք միջոցառումների, քայլերի հանրագումարն է, իր ճանապարհային քարտեզով, տարբեր խնդիրների լուծման ուղիների մատնանշումով և այլ բաղադրիչներով հանդերձ, որով առաջ է շարժվելու գործադիր իշխանությունը։

Տեսլական կամ նշաձող կարող է լինել նախընտրական ծրագիրը, օրինակ և այստեղ հարկ է, որ տիկին Մակունցը փորձի զատորոշել հետագայում նախընտրական ծրագիրը գործադիրի գործունեության ծրագրից։ Օրինակ՝ եթե խոսվում է հայ-ռուսական հարաբերությունների առաջնահերթ կարևորության մասին, ապա պետք է գոնե ներկայացվի, թե դրանց առաջնահերթ կարևորություն լինելը ինչով է երևալու։

Այն, որ այդ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթի են, որոնք միջպետական հարաբերությունների պրակտիկայում հիերարխիայում ամենաբարձր աստիճանն են հանդիսանում, գիտեինք գոնե արդեն քսան տարի։ Իսկ դրսևորումը կոնկրետ դեպքերի համար կարող էր լինել հստակ հանձնառության ստանձնման մասին հիշատակումը՝ որպես ռազմավարական դաշնակից կանխատեսելի լինելու, որոշումների փոխհամաձայնեցման, գոնե խորհրդատվական կարգով միմյանց իրազեկման հանուն միմյանց չվնասելու և այլնի հետ կապված։ Կամ, օրինակ, հայ-իրանական հարաբերությունների հարցում, ինչպես է Փաշինյանի կառավարությունը շարունակելու պահպանել ջերմ վիճակը, եթե Իրանի վրա կա ահռելի ճնշում՝ սանկցիաների տեսքով, որոնք արդեն կամաց-կամաց սկսել են հասնել հայ-իրանական համատեղ բիզնես կազմակերպություններին ու ընկերություններին։

Հետաքրքիր էր այն, որ Լիլիթ Մակունցը կարևոր է համարում, որ կառավարությանը քննադատեն։ Այդ դեպքում առնվազն անորոշ է մնում, թե եթե այդպես է, էլ ինչի համար են սոցցանցային հարթակում ֆեյք-կիսաֆեյքային «զոմբիների բանակները», որոնք պատրաստ են բառացիորեն կոկորդը կրծելու ցանկացած մեկի, ով կհամարձակվի գեթ ասել, որ Փաշինյանի աչքի վերևում հոնք կա։

Թերևս ամենից ուշագրավն էլ, որը կարելի է համարել անկեղծության պահի ինքնախոստովանանք, այն էր, որ Լիլիթ Մակունցը կարծել է, որ ամենից բարդն իշխանափոխություն, իր բառերով ասած՝ հեղափոխություն անելն է, ու հիմա է համոզվել, որ երկիր ղեկավարելը շատ ավելի բարդ է։ Թեև տիկին Մակունցն իր անունից միայն դա ասաց, սակայն կարծում ենք՝ շատերը նրա թիմակիցներից, գուցե Փաշինյանն էլ նրանց հետ, հիմա նոր են հասկանում, թե ինչպիսի բեռի տակ են մտել, ինչպիսի ահռելի ծանրություն են վերցրել իրենց ուսերին և մեղմ ասած՝ «հեղափոխությունը գցել են իրենց ոտքերին»։

NEWSPRESS.am