«Փաստ». «Վրեժխնդիր» են լինում Արամ Սարգսյանից․ ֆեյքային գրոհ են սկսել
«Փաստ» թերթը գրում է.
«Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ֆեյքային գրոհ են սկսել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ:
Բանն այն է, որ ոմանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջինս միշտ աչքի է ընկել տարբերվող կարծիքով՝ հաճախ դեռեւս «Ելք» դաշինքի ձևաչափում կոշտ քննադատելով այս կամ այն հարցի շուրջ թիմակիցների տեսակետներն ու գործելաոճը:
Ընդ որում, այդ ամենը նա արել է նաև հրապարակավ: Հիմա իշխանության ղեկին գտնվող նրա նախկին թիմակիցները, կարծես թե, «վրեժխնդիր» են լինում Զավենիչից՝ ամեն առիթով փորձելով «քլնգել» և անվանարկել նրան:
Հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում հատկապես վարչապետին սատարող փակ խմբերում, որտեղ նախկին վարչապետին անգամ ծաղրում են եւ վիրավորում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում