Երևանում կանխվել է զինված բախում. ոստիկանական հատուկ օպերացիա (լուսանկարներ)
Փետրվարի 8-ին, ոստիկանության օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում կանխվել է զինված բախում:
Shamshyan.com-ի տեղեկությւոններով, ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն ստանալով, բերման ենթարկվածներին մի քանի օր պահել են իրենց տեսադաշտում՝ վերցնելով օպերատիվ հսկողության տակ ու վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Քննիչները կատարել են դատարանի կողմից օրինական թույլտվություն ստացած միաժամանակյա բազմաթիվ խուզարկություններ:
Վնասազերծված անձանց քննիչների և ոստիկանների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին:
Նշված հանցագործության փաստով պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն գործոց, ըստ որի՝ այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլյարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռոտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:
Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում