Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Այս թեմայով
- Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ընտրությունից հետո չի այցելել Իրան. Արթուր Ղազինյան
- «Ափիոնի» տեղափոխման աննախադեպ փորձ. փոստային ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ
- Հեղափոխության միակության, եզակիության փառաբանման գայթակղություններն արդեն ռեալ վտանգներ է բերում...
- Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ
Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել միջազգային հանրությանը՝ ավելի խիստ ճնշումներ գործադրել Իրանի վրա, որպեսզի զսպեն վերջինիս հրթիռային ծրագրերի իրականացումը:
Նա, մասնավորապես, ասել է. «Իրանը, անտեսելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ավելի է կատարելագործում բալիստիկ հրթիռները: Մենք պետք է ավելի խիստ միջոցներ կիրառենք՝ զսպելու Իրանի հրթիռային հավակնությունները»:
Ավելի վաղ Պոմպեոն կրկին քննադատել էր Թեհրանին այն բանի համար, որ պաշտոնական Թեհրանը փորձարկում էր արբանյակ կրող հրթիռներ: