Հոգեբանորեն դժվար է օգտվել մի երաշխիքից, որը կառավարմանդ տարիներին գոյություն չի ունեցել
Արցախի Հանրապետության նախկին օմբուդսման Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախագահ Տեր-Պետրոսյանի գրասենյակը լուր է տարածել այն մասին, որ Առաջին նախագահը հարցաքննության է ներկայացել ՀՔԾ՝ առանց փաստաբանի։
Ինձ թվում է՝ շատ լավ եմ հասկանում Առաջին նախագահին։ Կարծում եմ, հոգեբանորեն դժվար է օգտվել մի երաշխիքից՝ որպես վկա հարցաքննության փաստաբանի հետ ներկայանալու իրավունքից, որը կառավարմանդ տարիներին գոյություն չի ունեցել։
Այդ երաշխիքն ամրագրվել է Երկրորդ նախագահի և լուրջ զարգացում ստացել Երրորդ նախագահի օրոք»։