Բրազիլիայում տեղի ունեցած ողբերգությունից հետո կա 150 զոհ և 182 անհետ կորած
Բրազիլական Vale ընկերությանը պատկանող դամբայի փլուզումից մահացածների թիվը հասել է 150-ի: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Դեպքը տեղի է ունեցել բրազիլական Մինաս-Ժեյրաս նահանգում: Զոհերից 135-ի մարմինն արդեն ճանաչվել է, դեռևս 182 մարդ համարվում է անհետ կորած:
Հիշեցնենք, որ դամբան փլուզվել էր հունվարի 25-ին, ինչի հետևանքով ջրի մեծ ալիքի տակ էին հայտնվել բազմաթիվ բնակելի տներ ու շենքեր: Տեղում դեռ շարունակվում են որոնողական աշխատանքները: