Մաուրո Իկարդիի համար կպայքարեն Մադրիդի երկու թիմերը
Իտալական «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով սկսել է հետաքրքրվել Մադրիդի «Ատլետիկո»-ն: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Դեռ շաբաթներ առաջ ֆուտբոլիստի կինը, ով համարվում է նաև Իկարդիի գործակալը, հայտարարեց, որ Իկարդին կմնա Իտալիայում, սակայն ինչպես տեսնում ենք, նա պայմանագիրը դեռ չի երկարաձգել։
Ընդգծենք, որ Իկարդիին իր թիմում ցանկանում է տեսնել նաև Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։