Լավ լուրեր ունենք. Արսեն Թորոսյան (ֆոտո)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։
Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։
Նախնական տվյալներով 2018թ․ մեզ մոտ այդ թիվը կազմել է 108.5 տղա, 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին` 100/113.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8:
Հ․Գ․ նկարում իմ տղան և աղջիկն են»: