Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Մամուլում շրջանառվող այս լուրը NEWSPESS.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԿ-ի ընդունարանի աշխատակցուհին։
Հարցին, թե ինչ փուլում է հետազոտությունը, և ինչպես է Մանվել Գրիգորյանի վիճակը, մեր զրուցակիցը հստակ չպատասխանեց։
«Մենք այս պահին իրավասու չենք այդ մասին որևէ տեղեկություն հայտնել։ Եթե ձեզ մանրամանսեր են հետաքրքրում՝ զանգահարեք քիչ ուշ»,- ասացին մեզ ընդունարանից։
Հարցին, թե կարո՞ղ ենք խոսել տնօերնի հետ, վերջինս դարձյալ կրկնեց․
«Քիչ ուշ զանգեք, խնդրում եմ»,- ասաց բուժաշխատողը՝ հավելելով, որ կարող ենք զանգահարել 10-15 րոպեից։