«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը
Քաղաքականություն

Փաշինյանը «գիգանտի» գրպանում է․ ինչո՞ւ է նա ակնարկում իր հեռանալու մասին

«Կշարունակեմ իմ առաքելությունն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը գոհ լինի իմ աշխատանքից: Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ՝ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ»։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը տված իր հարցազրույցում։

Նախ․ արդարության համար պետք է նկատենք, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, Փաշինյանն այլևս չի կարող վերադառնալ իր անցյալին ու գլուխը կախ լրագրող աշխատել։ Բայց այն, որ նա սկսել է խոսել իր հնարավոր հեռանալու և այլ գործով զբաղվելու մասին՝ արդեն իսկ իր մեջ խորհուրդ ունի։

Նկատենք, որ Փաշինյանին ողջ ժողովուրդը չի ընտրել, այլ ընտրությանը մասնակցած մոտավորապես 50 % քաղաքացիների կեսից ավելին։ Բացի այդ, այս ընտրող զանգվածի մեծ մասն էլ արդեն սկսել է հուսահատվել, հիասթափվել իր ընտրությունից ու ընդվզել։

Ու որքան էլ Փաշինյանը բարձր խոսի ու համոզի, թե ժողովուրդը դեռ չի ուզում իրեն ճանապարհել, ինքը՝ որպես եփված քաղաքական գործիչ, հասկանում է, քաջ գիտակցում, որ այլևս ինքն անցանկալի ղեկավար է։ Ու դա է շարժառիթ դարձել նրա համար՝ ասելու, թե կարող է հեռանալ, լրագրող դառնալ, գիրք գրել․․․

Գիրք գրելու տարբերակը, թերևս, Փաշինյանի մոտ ամենալավը կստացվի, քանի որ նա բավականին փորձ է ձեռք բերել իր փառքի ճանապարհին․ շարքային լրագրող, խմբագիր, ընդդիմախոս քաղաքական գործիչ, պատգամավոր, օդից կախված լուրերի համաձայն՝ գրպանային ընդդիմություն ու վարչապետ, իսկ հետո արդեն նաև գահընկեց արված վարչապետ։ Իհարկե, վերջինի մասին դեռ վաղ է խոսել, բայց այն զարգացումները, որոնք տեղի են ունենում կառավարության թեթև ձեռքի շնորհիվ, հեռու չեն իրականություն դառնալուց։

Մի խոսքով, Փաշինյանն իր գրքում բավականին ասելիք կունենա։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ, դարձյալ անկեղծ լինելու համար, պետք է նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանի պահելաձևը տարբերվում է մասկի-շոուներ սարքող ու ասֆալտին փռող Փաշինյանի պահվածքից։

Նա կա՛մ հոգնել է, կա՛մ հասկացել է, կա՛մ էլ կա մեկ այլ պատճառ, ու կարծես այլևս չի ուզում շարունակել սկսած «խաղը»։ Բայց շախմատի մեջ նահանջ չկա․ ինչպես կանոնն է թելադրում՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս։ Ու նա շարունակում է խաղալ՝ ակնարկելով իր ընտրած ժողովրդի օգնությունը։ Արդեն որերրոդ անգամ, նա խոսում է ժողովրդի, իրեն բաց թողնելու կամքից։ Նա գիտակցում է, որ  իքն իրենով չի կարող նահանջել, հետ կանգնել, քանի որ դա նրան թույլ չեն տա․․․

Գրանտակեր կազմակերպությունների ու պրոպագանդայի միջոցով իշխանափոխություն արած Հայաստանի «հպարտ» ու «դուխով» քաղաքացիներն այսօր երազանքներով փորձում են ուրվագծել իրենց ապագան՝ «առանց ՀՀԿ» կարգախոսով, այդպես էլ չգիտակցելով, որ խնդիրն այս պարագայում ՀՀԿ-ն չէ, այլ Հայաստանի կարգավիճակը։ Գերտերությունները Հայաստանն օգտագործում են իրենց շահերը բավարարելու համար, և Հայաստանը, մեղմ ասած, արտաքին ուժերի գրպանային երկիր է դարձել։

Պարզ չէ, թե «եթե ժողովուրդն ուզի՝ կհեռանամ ասելով» արդյո՞ք Փաշինյանն ակնարկել է ժողովրդին իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելն ու իր հրաժարականը պահանջելը, որպեսզի ազատվի իր ուսերին դրված պարտավորություններից, բայց ակնհայտ է, որ որպես գրպանային երկրի ղեկավար, ինքն էլ այդ նույն «գիգանտի» գրպանում է և առայժմ միայն «գիգանտն» է որոշում իր գրպանի պարունակությունից ազատվել-չազատվելու՝ Փաշինյանի հեռանալ-չհեռանալու հարցը․․

Այնպես որ, հանգիստ նստե՛ք տեղներդ․․․

Ա․ Սահակյան