Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 7-ին, ժամը 15:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել` 15:40-ին:
Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող տան խոհանոցի կահույքը (10 քմ)` մասնակի: