Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ինտեր»-ը
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն հանդիպել է «Ինտեր»-ի ղեկավարության հետ: Այդ մասին տեղեկացնում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ:
Ըստ կայքերի՝ նրանք քննարկել են Ժոզեի հավանական վերադարձի հարցը, սակայն այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Միլանյան ակումբը վերջին շրջանում դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի արդյունքներից ու, ամենայն հավանականությամբ, այս ամռանը նա լքի իր պաշտոնը: