«Օսկար» մրցանակաբաշխության տևողությունը կկրճատվի 3 ժամով
Վերջին 30 տարվաի ընթացքում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի: ABC հեռուստաընկերության ներկայացուցիչը, հայտնելով այս մասին, հավելել է, որ հաղորդավարի բացակայության պատճառով, մրցանակաբաշխության տևողությունը կկրճատվի երեք ժամով:
Հիշեցնենք, որ դերասան Քևին Հարթը, ով հրավիրվել էր վարելու «Օսկար» մրցանակաբաշխությունը, հրաժարվել էր առաջարկից այն բանից հետո, երբ նրա հասցեին սուր քննադատությունների ալիք էր բարձրացել, քանի որ Հարթը բազմիցս վատ է արտահայտվել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների վերաբերյալ:
«Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին: