Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մեկնարկել է Թումանյանի տուն-թանգարանի նորոգման վերջին փուլը (տեսանյութ)
Լոռվա չքնաղ Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի հայրական տանը, շինարարական աշխատանքներին հաջորդում է բարեկարգումը: Թերևս սրանք վերջին շտրիխներն են, ու արդեն տուն-թանգարանն իր այցելուների առաջ կբացի դռները կանաչապատ ու բարեկարգ տեսքով:
Դեռ օրեր առաջ թանգարանի տնօրենը սրտնեղել էր, թե Թումանյանի տունն ունի առաջնահերթ լուծման մի քանի խնդիր, ինչպիսիք են սանհանգույցի նորոգումը, գիշերային լուսավորությունն ու բակի անմխիթար վիճակը:
Խնդրին անմիջապես արձագանքել է Գագիկ Ծառուկյանը: Նորոգման վերջին փուլն արդեն սկսվել է, մասնագետները մեծ ինտենսիվությամբ աշխատում են, որպեսզի փետրվարի 19-ին`մեծանուն բանաստեղծի 150 ամյակին, թանգարանը պատրաստ լինի: