Շենգավիթի թաղապետը Արայիկ Հարությունյանի նկարը գլխի վերևում է պահում
NEWSPRESS.am-ը բազմիցս անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի նշանակմանը:
Տեղեկացրել էինք, որ ՔՊ-ում Մկրտչյանի հովանավորները ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն են և Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, իսկ դեմ եղել են ՔՊ վարչության անդամները: Ստացվում է՝ Սիփանն ու Արայիկը կարողացել են իրենց ուզածին հասնել և Մկրտչյանի նշանակումն ապահովել, ինչի դիմաց, իհարկե, ունեցել են ակնկալիքներ: Բնականաբար, հովանավորելը և կառավարման տարբեր օղակներում կադր ունենալը բարձրացնում է գործչի կշիռը:
Դրա վառ օրինակն է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարության կողմից Արայիկ Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը: Ստորև ներկայացրած լուսանկարն արված է օրերս՝ Շենգավիթում, որտեղ դեռևս չի ավարտվել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, իսկ Արայիկ Հարությունյանը դեռևս պատգամավորի թեկնածու է:
Քարոզարշավի պաստառը մինչ այժմ պատից կախված է, իսկ այս դեպքում՝ հովանավորը Մկրտչյանն է, ով այսպես երախտապարտ է լինում Արայիկ Հարությունյանին՝ գուցև նրա պատկերը պատից կախ պահելով մինչև մյուս ընտրություններ:
Բարդ է ասելը՝ այս քայլը միայն բավակա՞ն է գոհունակությունը ցուցադրելու համար, բայց փաստ է, որ Մկրտչյանն իր գլխի վերևում է պահում Արայիկ Հարությունյանի լուսանկարը, անցնելիս հավանաբար նաև խաչակնքում է և մոմ վառում. ի վերջո՝ «էդ տղու շնորհիվ դարձավ թաղապետ»:
Կարդացեք նաև՝
Շենգավիթի թաղապետ նշանակելով՝ Փաշինյանն «ապտակեց» նաև հարազատ մորաքրոջը
Փաշինյանի եղբորոդին ու ԿԳ նախարարը համոզեցին կարգին Հայկոյին. միջնորդել են թաղապետի պաշտոնի համար
Հազիվ իր հետույքը աթոռին տեղավորած ԿԳ նախարարը իր ծանոթին գործի տեղավորելու «տասովկաների» մեջ է