Արագացնել է պետք, օրենսդրական պարտականություն է․․․
ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման համար քիչ բան է մնացել․
Նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում ԱԺ նախագահի կողմից ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհուրդը, որը գրեթե ավարտին է հասցրել անհրաժեշտ գործընթացները: Կազմվել են հարցաշարերի հիմնական մասը, ընդունվել են անհրաժեշտ կարգերը:
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքերով Խորհրդի անդամներից մեկն ընտրվեց պատգամավոր, ինչի հետևանքով անհնարին դարձավ վերջինիս մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին: Այդ մասին Խորհուրդը գրավոր տեղեկացրել է 6-րդ գումարման ԱԺ նախագին և առաջարկել, որ նոր ԱԺ նախագահը Խորհրդի կազմում այդ անդամի փոխարեն նոր անդամի նշանակի:
Մնացել է քիչ բան, ընդամենը նոր ԱԺ նախագահը պետք է ստորագրի կարգադրություն, Խորհուրդը նիստ գումարի, հարցաշարարն ամբողջացնի ու հայտարարի մրցույթը:
Հ․Գ․ Արագացնել է պետք, օրենսդրական պարտականություն է․․․»: