Հայտնի է Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպման օրն ու վայրը
Ամերիկյան Սենատում ամենամյա ելույթի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է այս ամիս Վիետնամում հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Նա մասնավորապես ասել է . «Կիմ Չեն Ընը և ես կրկին կհանդիպենք փետրվարի 27- ից 28-ն ընկած ժամանակահատվածում՝ Վիետնամում: Վաշինգտոնը նոր դիվանագիտական ուղղություն է վերցրել և մտադիր է խաղաղության հասնել Կորեական թերակղզում»:
Թրամփը հավելել է, որ այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա կատարելու, սակայն ինքը վստահ է, որ ամեն ինչ կստացվի: Նախագահ Թրամփը նշել է նաև, որ ինքն անձամբ լավ հարաբերություններ ունի Կիմ Չեն Ընի հետ: