Ջիմ Քերին մյուզիքլում կմարմնավորի Բուլգակովի հայտնի վեպի հերոս Վոլանդին
Հայտնի ամերիկացի դերասան Ջիմ Քերին ռուսական «Վարպետը և Մարգարիտան» մյուզիքլում հանդես կգա Վոլանդի դերում: Այդ մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Ներկայացումը կբեմականացվի Սանկտ-Պետերբուրգում: Այս պահին Ջիմ Քերին զբաղված է դերակատարման փորձերով և տեքստը սովորելով:
Դերասանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ շատ է սիրում դասական գրականություն, Բուլգակովի մեծ երկրպագուն է: Ռուս հանդիսատեսն անհամբեր սպասում է դասականի նոր մատուցմանը: