Նեյմարն արտասվել է իր ծննդյան օրը (տեսանյութ)
Բրազիլիայի հավաքականի և Փարիզի «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը լաց է եղել իր ծննդյան օրը: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նեյմարն ընկնում գետնին ու արտասվում:
Նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել իր ընկերներին և նշել, որ նրանց աջակցությամբ ինքն ավելի շուտ ոտքի կկանգնի:
Նեյմարն այս պահին ապաքինվում է վնասվածքից ու ամենայն հավանականությամբ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ առաջին հանդիպումը:
Ընդգծենք, որ Նեյմարը դարձավ 27 տարեկան: