Տիմուիե Բակայոկոն ցանկանում է մինչև կարիերայի ավարտը պայմանագիր կնքել «Միլան»-ի հետ
«Միլան»-ի ֆուտբոլիստ Տիմուիե Բակայոկոն ցանկանում է մշտական պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ։ Այդ մասին հայտնում են իտալական սպորտային պարբերականները:
Բակայոկոն երջանիկ է Միլանում և տպավորված է ակումբում ու ակումբի մարզադաշտում տիրող ֆանտաստիկ մթնոլորտից։
Ընդգծենք, որ Բակայոկոն վարձավճարով «Չելսի»-ից եկավ Իտալիա նախորդ ամառ։ Չնայած մրցաշրջանի սկզբում եղած դժվարություններին՝ նա հիմա ակումբի առաջատարներից մեկն է։