Էդեն Ազարն ամռանը կհեռանա «Չելսի»-ից
Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարն այս ամռանը կլքի ակումբը։ Այդ մասին տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները:
Կայքերը նշում են, որ Ազարը չի ստորագրելու լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագիրը և ամռանը կհեռանա թիմից։
Այս մասին արդեն մի քանի անգամ վերջին ամիսներին ակնարկել է բելգիացին։
Ընդգծենք, որ Ազարի համար Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է տալ այն գումարը, որ «Չելսի»-ն կպահանջի։