200 գիտնական կդառնա գործազուրկ, ևս 250-ը՝ կկորցնի գիտական աշխատանքը. գիտնականներ (տեսանյութ)
ԵՊՀ երիտասարդ և տարեց գիտաշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կառավարությունը որոշեց, որ հիմնադրամների բազային ֆինանսավորումը պետք է փոփոխվի, ինչի արդյունքում ԵՊՀ-ից 450 աշխատակից ֆինանսավորում չի ստանալու: Լրագրողների հետ զրույցում գիտաշխատողները վստահեցրին, որ իրենց համար այս որոշումն անակնկալ էր:
«Կառավորության դեկտեմբերի 23-ի որոշումն ուղիղ հակասում է ԿԳ օրենքին, իսկ այն, ինչ հիմա է տեղի ունենում, աշխատանքային օրենսգրքին է հակասում: Անորոշ վիճակում ենք, աշխատավարձ չենք ստացել և հայտնի չէ, թե ինչ կլինի հետո»,- ասաց ԵՊՀ աշխատակիցը և հավելեց, որ այս որոշման արդյունքում 200 գիտնական կդառնա գործազուրկ, ևս 250-ը՝ կկորցնի գիտական աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում