ՀՀԾԿՀ-ն դարձյալ տուգանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին
Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստում 10 մլն դրամով տուգանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին։
Որոշումն ընդունվել է ջրամատակարարման եւ ջրահատկացման կանոններով հաստատված դրույթները, մասնավորապես՝ բաժանորդներին ջրամատակարարման համակարգին միացնելու ժամկետները խախտելու համար։