Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետ
Վազող տողեր

Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը

Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը
---------------------------------------------------------------

Լինել իշխանություն, նշանակում է քաղաքական և սոցիալան պայքարում լինել հեգեմոն, իսկ հեգեմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որի հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետություն հարթություններում) հարաբերություններ։

Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։

Պարզ է, որ նման պայմաններում «նոր իշխանությունը» չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։

Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ «Նոր իշխանությունը» ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելն ավելի բարդ գործ է։

Տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ ՔՊ ներկայացուցիչները հայտնում են հետաքրքիր, իսկ երբեմն անհեթեթ մտքեր և տեսակատներ։ Հասկանալի է, նրանք ստիպված են խոսել (քանի որ նրանց առաջնային աշխատանքը հենց խոսելն է), սակայն յուրաքանչյուրը խոսում է իր անձնական արժեքային համակարգին, կրթական ցենզին, քաղաքական հասունության (անհասության) ու փորձին (դրա բացակայության) և պատկերացումներին համապատասխան։ Սակայն այդ մտքերը կառավարության, կամ «Իմ Քայլը» ֆրակցիայի քաղաքական գիծը չէ (նման քաղաքական գիծ չկա էլ)։

Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռն իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ «անհանդուրժող» վերաբերմունքն, արդեն, կտարածվի իր վրա։ Պահել իշխանությունը, նշանակում է քաղաքական կյանքում(մտքերի ու գաղափարների առումով) լինել հեգեմոն (բնականաբար, ուժ կիրառելու միջոցով իր առաջնայնությունը հաստատելու տարբերակը մերժում ենք)։

Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել պարելուն խոչընդոտող հայտնի բնական հանգամանքից»։