Հենրիխ Մխիթարյանը ծանր վնասվածքից հետո շարք վերադարձավ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է շարք: Այս մասին տեղեկանում ենք լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքից:
Մխիթարյանը մասնակցել է «Արսենալ»-ի Մ-23 թիմի հետ հանդիպմանը, որը, սակայն, դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
Հանդիպումից հետո Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, թիմակիցներին, բժիշկներին և իր մարզիչներին:
Ընդգծենք, որ ըստ լոնդոնյան թիմին մոտ կանգնած աղբյուրների՝ առաջիկա հանդիպմանը Մխիթարյանը կհայտավորվի թիմի կազմում: