Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսանարուի վիճակը վատացել է
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսանարուի վիճակը վատացել է: Այդ մասին հայտնել են նրան բուժող բժիշկները: Սան-Պաուլու քաղաքային հիվանդանոցից տեղեկացրել են, որ նախագահը պլանավորվածի պես դուրս չի գրվի չորեքշաբթի օրը, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է:
Բոլսանարուի վրա դանակով հարձակում էին գործել դեռևս քարոզարշավի ընթացքում: Վերջինս հասցրել էր մի քանի վիրահատությունների ենթարկվել և այդ ընթացքում նաև հաղթել տեղի ունեցած նախագահական ընտրություններում:
Վերջին վիրահատությունից հետո նախագահը բարձր ջերմություն ուներ և բուժվում էր հակաբորբոքային դեղամիջոցներով:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահը վիրահատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ նրա դեմ մահափորձ էր իրականացվել: