ԱԺ ղեկավարությունը դահիճը կարող է տրամադրել ՀՀԿ-ին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նորմալ է համարում, որ Ազգային ժողովի շենքում կուսակցական հանիպումներ են անցկացվում։ Նա լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ-ի քննադատություններին առ այն, որ «Իմ քայլը» դաշինքն ԱԺ շենքը դարձրել է կուսակցական գրասենյակ։
Նա լրագրողնեերի հետ զրույցում նկատեց, որ նույն հաջողությամբ այդ շենքը կարող են տրամադրել ՀՀԿ-ին։
«Ես կարծում եմ, որ եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ուզենա այստեղ քննարկում անցկացնել, Ազգային ժողովի ղեկավարությունը դահիճը կտրամադրի իրենց: Այլ խնդիր է՝ արդյոք իրենք կկարողանա՞ն 132 մարդ հավաքել՝ դահլիճ լցնելու համար, թե՞ ոչ»։
Ալեն Սիմոնյանը նորմալ է համարում, որ որևէ կուսակցություն դիմի ԱԺ նախագահին դահլիճն իրենց տրամադրելու հարցով:
«Ես կարծում եմ՝ ԱԺ նախագահը պարտավոր է տրամադրել դահլիճը, որովհետև այդ դահլիճը չի պատկանում մեկ կամ երկու կուսակցությունների, դահլիճը Հայաստանի Հանրապետությանն է և եթե որևէ մի կուսակցություն դիմի՝ կարծում եմ ԱԺ-ն չի մերժի դահլիճը տրամադրել»,- ասաց ԱԺ փոխնախագահը: