ԱԳՆ մամուլի խոսնակը խոսել է Ադրբեջանին իսրայելական անօդաչու սարքերի վաճառքի մասին
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իսրայելական «Aeronautics Defense Systems» ընկերությունը որոշել է ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքերը վաճառել Ադրբեջանին:
«Բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Այս հարցը ևս բացառություն չի լինելու: Պետք է ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է»,- ասաց նա: