Կադրային աղետ, կամ ինչու չի կոմպլեկտավորվում գործադիր իշխանությունը
Օրերն անցնում են, սակայն կառավարության կազմը շարունակում է մնալ թերի, կիսատ-պռատ։ Դեռ հայտնի չէ, թե երբ է կառավարության այն ամբողջանալու։ Այն իրականությունը, որի մեջ ապրում ենք, քաղաքակիրթ երկրներում կանվանեին կառավարության ճգնաժամ, երբ վարչապետը չի կարողանում ձեւավորել, ամբողջական կերպով կոմպլեկտավորել կառավարությունը։
Իհարկե, սրա լավ կողմը կա։ Քանի դեռ կազմավորումն ամբողջական չէ, փակման վտանգի տակ հայտնված նախարարությունների աշխատակիցները դեռ գործի գնում են ու վճարվում են, ու մի քանի հազար մարդու օրվա հացի հարցը գոնե լուծված է: Թեկուզ ժամանակավորապես։
Սակայն գլոբալ առումով, այս կիսատ-պռատությունը լավ բանի մասին չի խոսում։ Դեռ հանրապետականների ժամանակ խոսվում էր, որ կադրային քաղց կա երկրում։ ՔՊ-ական իշխանությունների դեպքում այլեւս ոչ թե կադրային քաղցի մասին պետք է խոսել, այլ կադրային աղետի. վկան՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը՝ իր 88 անդամներով։
Ընդ որում, այդ աղետն արդեն այնքան է տիրապետող, որ մի կողմից չեն կարողանում գործադիր իշխանության կոմպլեկտավորումը վերջացնել, մյուս կողմից էլ, օրինակ, Նադեժդա Սարգսյանի մահվան ժամանակ արտիստուհու մահվան կապակցությամբ ուրախություն հայտնած ՔՊ-ականին, ով հետագայում հենց ՔՊ ղեկավարության կողմից էր «կլիզմայի» ենթարկվել նման սխալի համար, նշանակում են պատասխանատու պաշտոնի՝ Երեւանի թաղապետարաններից մեկի առեւտրի վարչությունում։
NEWSPRESS.am