Այս երկիրը ձեր «բոստանը» չէ, որ ինչ ուզեք ցանեք, ինչ չէ՝ արմատախիլ անեք
Հերմինե Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարզպետն ինձանից է նեղացել:
Ես՝ «նախկին ռեժիմի» ներկայացուցիչս, որ պարզվում է՝ լուրջ վտանգ եմ ներկայացնում նոր իշխանությանը, հանդգնել եմ իմ ֆեյսբուքյան էջում գրել՝ այն էլ ամենակարող մարզպետի գործունեության մասին: Փաստորեն 68 կետը դուրս է գրվել իմ ֆեյսբուքյան էջից:
Այսօր ստացա ծանուցումը՝ մարզպետն ինձ դատի է տվել:
Այս ինչ լավն եք դուք, ես հարգում եմ ձեր տեսակը (չեք վիրավորվում չէ՞):
Բայց դուք խիղճ ունեք, հասկացանք կարդալու հետ խնդիր չունենք, բայց հայցը 37 թե՞րթ: Ամբողջ ֆեյսբուքս արտագրել եք որ ի՞նչ, գոնե թուղթ խնայեիք, առավել ևս պարգևավճար չեք ստացել...
Հիմա լուրջ, մարտահրավերն ընդունված է: Ամբողջն ուսումնասիրելուց հետո հայտարարություն կանեմ, բայց ի սկզբանե ասեմ, սա քայլ է ազատ խոսքը սահմանափակելու համար:
Դուք բան ու գործ չունեք, 6 ամիս իմ ֆեյսբոււքյան էջից դուրս չեք եկել՝ իմ անձնական էջից, դուք հիմա բաներեք դուրս գրել, որոնք հայտնվում էին ֆեյք էջերում նաև... ով է ձեզ թույլ տվել պիտակավորելու ինձ, որպես նախկին ռեժիմի ներկայացուցիչ, գոնե հասկանում եք ինչ է դա և ինչ պաշտոն եմ զբաղեցրել ես, ով է ձեզ թույլ տվել մեղադրելու ինձ սեփական լրատվականներ պահելու մեջ:
Հատ-հատ բացահայտելու եմ իրականությունը, ձեր նեղվածության իրական պատճառը: Կլինեմ հին, թե նոր ռեժիմի անդամ, ես ՀՀ քաղաքացի եմ ու այս երկիրը ձեր «բոստանը» չէ, որ ինչ ուզեք ցանեք, ինչ չէ՝ արմատախիլ անեք: Այդքան նեղված եք, բայց դատարան էլ չեք գալու, ինչու՞, ես ուզում էի ձեր աչքերին նայել...
Դե, ի գործ...»: