Արշալույսում իրավիճակ չի փոխվել․ բախում ոստիկանների և Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը պահանջողների միջև (տեսանյութ)
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները շարունակում են պահանջել գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի՝ Մանվել Գրիգորյանի եղբորորդու հրաժարականը։
Հիշեցնենք, որ NEWSPRESS.am-ը խնդրին անդրադարձել է դեռ 2018-ի հունիսին․ մեզ հետ զրույցում բնակիչները պնդել են, որ Զարզանդ Գրիգորյանը բռնապետ է և խոստովանել, որ ապրում են նրա լծի ներքո։
Ի դեպ, այս նյութի հրապարակման համար, Զարզանդ Գրիգորյանը դատի է տվել NEWSPRESS.am-ին։
Այժմ, երկրում փոխված իրավիճակը գյուղում իրավիճակ չի փոխել, ու գյուղացիները շարունակում են իրենց պայքարը գյուղապետի դեմ։
Ցուցարարները փակել են գյուղապետարանի մուտքը, սակայն ոստիկաններին հաջողվել է հեռացնել մարդկանց ու բացել գյուղապետարանի մուտքը։
Տեսանյութը՝ Irakanum.am-ի։