Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
Հասարակություն

Պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է 15 մլն դրամի վնասը. խափանման միջոցը փոխվել է

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է 15մլն դրամի վնասը և ներկայացել նախաքննական մարմնին. դատախազի կողմից փոխվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։

«Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։

Մինչդատական քրեական վարույթում իրականացված քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մ. Ս.-ն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ գրանցելով պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքին, իրականում վերջինիս կողմից բաժանմունքի վարիչի պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանից ամսական ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.200.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումար։

Գրեթե նույն կերպ, տնօրենը պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2014թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018թ. մայիսի 28-ը, համատեղության կարգով գրանցելով պոլիկլինիկայի ֆիզիոթերապևտի հաստիքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից ֆիզոթերապևտի պարտականությունները չկատարելու մասին, իր պաշտոնեական դիրքի հեղինակությունն օգտագործելով, ներգործելով վերջինիս վրա, 41 ամիս շարունակ, ֆիզիոթերապևտի հաստիքի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 4.920.000 ՀՀ դրամ գումարը, նրանից ստացել և յուրացրել է:

Մեկ քաղաքացու էլ տնօրենը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. մայիսի 18-ը, գրանցելով պոլիկլինիկայի քաղպաշտպանության պետի հաստիքին, իրականում վերջինիս կողմից քաղպաշտպանության պետի պարտականությունները չկատարելու պայմաններում, 41 ամիս, յուրաքանչյուր ամսվա 54.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 2.214.000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պոլիկլինիկայի տնօրենը 2008թ. հուլիս ամսվա վերջերին իր աշխատասենյակում քաղաքացուց անձամբ ստացել է 500 ԱՄՆ դոլար կաշառք և վերջինիս ներկայացրած անձին՝ նշանակել է ինֆեկցիոն կաբինետի բուժքույր։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2015-2017թթ ընթացքում բուժհաստատության մի քանի աշխատակիցներից պահանջել և ստացել է կաշառքներ՝ նրանց վերապատրաստման դասընթացների ուղարկելու համար:

Մեկ այլ դեպքում տնօրենը նույն պոլիկիլինիկայի էնդոկրինոլոգի՝ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ աշխատանքի չհաճախելու և էնդոկրինոլոգի պարտականությունները չկատարելու պայմաններում նրան չի ազատել աշխատանքից, փոխարենը վերջինս 7 ամիս շարունակ իր յուրաքանչյուր ամսվա 54.000 դրամ աշխատավարձը ստանալով բանկային քարտի միջոցով, հանձնել է տնօրենին՝ վերջինիս պահանջով, որը ևս յուրացվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց պոլիկլինիկայի արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովի որոշման, նշված կազմակերպության նախագահ Ն. Գ.-ի միջոցով կանխիկացրել է պոլիկլինիկայի 2017 թվականի արհեստակցական կազմակերպության խոշոր չափերի հասնող՝ 524.000 ՀՀ դրամ գումարը և յուրացրել։

2018թ. հուլիսի 19-ին որոշում է կայացվել Մ. Ս.-ին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննության ընթացքում առգրավվել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 2012-2018 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատավարձերի վճարման տեղեկագրերը, բանկային փոխանցումների վերաբերյալ և այլ փաստաթղթերը, որոնցով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է ստուգում, որի արդյունքները դեռևս չեն ստացվել։

2019թ. հունվարի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է մեղադրյալ Մ. Ս.-ի դիմումը, որով վերջինս խնդրել է վերացնել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռելով ազատորեն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Փետրվարի 1-ին նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 դրվագ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագ, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով առաջադրված մեղադրանքներում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքների համար, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ներկայացրել 15.000.000 ՀՀ դրամ վճարում կատարելու վերաբերյալ անդորրագրերը, որից 11․500․000 դրամ մուծել է ՀՀ գլխավոր դատախազության, իսկ մնացածը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մ. Ս.-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, զղջացել է կատարած հանցանքների համար, նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ազատության մեջ մնալով չի խուսափի քննությունից, 2019թ. փետրվարի 1-ին դատախազի որոշմամբ վերացվել է Մ. Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»,– ասվում է հաղորդագրությունում։