Ձերբակալվել է 11 ռուս նավաստի, ովքեր փորձել են տեղափոխել 9,5 տոննա կոկային
Կաբո Վերդեյի ոստիկանությունը ռուս նավաստիներին ձերբակալելուց հետո, հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է մի քանի տոննա կոկային։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սպիտակ փոշին եղել է մոտ 260 պարկ։ Մասնագետները քննությունից հետո հաստատել են, որ դա կոկային է։ Ավելի վաղ մամուլում գրվեց, որ Կաբո Վերդեյի ոստիկանները թմրամիջոցներ տեղափոխելու կասկածանքով բերման են ենթարկել նավաստիների։
Արդյունքում ձերբակալվել է 11 մարդ, ովքեր բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Առգրավվել է 9,5 տոննա կոկային։