Պաշտոնական․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանը տեղափոխվեց Չինաստան
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին լքեց անգլիական ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Ֆելաինին տեղափոխվել է չինական «Շանդուն Լունեն» ակումբ։ Դեռ պարզ չեն տեղափոխության մի շարք մանրամասներ, սակայն տրամաբանորեն Ֆելաինին լքեց ակումբը, քանի որ Սուլշերի գլխավորությամբ բելգիացի կիսապաշտպանը գրեթե չհայտնվեց խաղադաշտում։
Ընդգծենք, որ Ժոզե Մոուրինյուի օրոք Մարուան Ֆելաինին ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր։