Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն՝ տարածքների դիմաց» և վերջ. Նաիրա Զոհրաբյան (լուսանկարներ)
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Արցախում է։ Նա այնտեղից ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասված է
«ԻՆՁ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԼԺԵԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:
Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն՝ տարածքների դիմաց» ու վերջ:
Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը՝ Արցախից կվերադառնամ՝ կասեմ»։