120 միլիոն և Քարիմ Բենզեմա՝ Նեյմարի համար
Ինչպես հաղորդում են իսպանական սպորտային պարբերականները, Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները ցանկանում են այս ամռանն ամեն կերպ իրենց թիմ հրավիրել Նեյմարին։
Աղբյուրները նշում են, որ իսպանական ակումբը «ՊՍԺ»-ին ցանկանում է առաջարկել 120 միլիոն եվրո և Քարիմ Բենզեմային։
Նշենք,որ վերջին շրջանում շատ է խոսվում Բենզեմայի՝ «Ռեալ»-ը լքելու մասին, ու հավանաբար նա կդառնա Նեյմարի գործարքի մի մասը։
Հավելենք, որ Նեյմարն այժմ Բարսելոնայում է գտնվում, որտեղ ապաքինվում է վնասվածքից։