3 տարվա բաժանումից հետո Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն 1-ին անգամ հանդիպել են (լուսանկարներ)
43-ամյա Անջելինա Ջոլին և 55-ամյա Բրեդ Փիթը ամուսնալուծված են արդեն 3 տարի։ Սակայն պապարացիները նկատել են նախկին ամուսիններին միասին զրուցելիս։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Նրանց նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակներից մեկում։ Նրանք միասին անցկացրել են մոտ 3 ժամ և ամբողջ ընթացքում ինչ-որ բանի շուրջ վիճել են։
Անջելինա Ջոլիին հաջողվել է այնպես դուրս գալ գրասենյակից, որ լրագրողները չեն նկատել նրան, իսկ Փիթը կարծես չի էլ ուզեցել, որ լրագրողների աչքից վրիպի։
Մի շարք վերլուծաբաններ նշում են, որ զրույցի հիմնական թեման, ամենայն հավանականությամբ, եղել է նրանց 6 երեխաների ապագայի հարցը։