Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհին անակնկալ կերպով մերկ լուսանկարներ է հրապարակել լողափից (ֆոտո)
26-ամյա մոդել Նինա Ագդալը իր ձմեռային հանգիստն է անցկացնում լողափում։ Նա հասցրել է արդեն մի քանի մերկ լուսանկարներ հրապարակել։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Լեոնարդո դի Կապրիոն և Նինա Ագդալը բաժանվել են կես տարի առաջ, այդ իսկ պատճառով աղջիկը մնում է մամուլի ուշադրության կենտրոնում։
Այս անգամ նա իր մասին հիշեցրել է սեքսուալ լուսանկարներով, որոնք արվել են լողափում։
Իր մերկ լուսանկարներից մեկում նա իր ամենաինտիմ մասում էմոջիներ է տեղադրել, իսկ մեկ այլ նկարում՝ H և I տառեր։
Նինա Ագդալը չի էլ հասցրել կարոտել դի Կապրիոյին, քանի որ հիմա նա հանդիպում է մեկ այլ տղամարդու հետ։