Խոհանոցում հայտնաբերվել է 67-ամյա տանտիրոջ դին
Փետրվարի 1-ին, ժամը 13:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Ռ. Մ.-ի (ծնված 1952 թ.) դին: