«Ռուսաստանն ու Պուտինը կրկին ոտնձգություն են փորձում կատարել հպարտ Հայաստանի սուվերենության նկատմամբ»
Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռուսաստանն ու Պուտինը կրկին ոտնձգություն են փորձում կատարել հպարտ Հայաստանի սուվերենության նկատմամբ, մեզ վաճառելով «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, ու հերիք չի դա մեզ տրվում է Ռուսաստանի բանակի համար նախատեսված ներքին գներով, դեռ մի հատ էլ իրենց կողմից տրամադրված վարկի շրջանակներում:
Ակնհայտ է, որ սա դաժանագույն հարվածն է հայկական ինքնիշխանությանը, մեզ ռուսի կործանիչները, այն էլ ձրի, պետք չեն, մենք ի զորու ենք պաշտպանելու մեր սահմանները Իջեւանի չոլերից կտրած ճիպոտից սարքած պարսատիկներով անգամ: Պետք ա այդ կործանիչների պայմանագիրը պատռել եւ շպրտել Պուտինի երեսին, թող իմանա որ հպարտ հայերը Աֆրիկայի աբորիգեններին պես կկռվեն աղեղ-նիզակներով, բայց նրանց պես ինքնիշխան կլինեն…»: