Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան աստիճանով կբարձրանա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ փետրվարի 5-ին եղանակը նորից կտաքանա: «Այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։
Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- նշված է Սուրենյանի գրառման մեջ: